ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Մի ժամ բացակայեցի, սաղ «խիյարները թարս բուսնեցին»

Մի ժամ բացակայեցի, սաղ «խիյարները թարս բուսնեցին»
23.04.2013 | 18:43

Նաիրան, հսկա պայուսակը թևին (ասա` փոքրոտը բռնի, էլի, հազիվ ես քարշ տալիս), Օսկանյանը, գոտին պինդ ձգած, նիհարած` գնո՜ւմ են: «Երկու որբեր, քուր ու ախպեր, կորած գնում են հեռու»:
Գնում են անհուն, անդնդախոր քարոզարշավի` տասը հոգու համար:
Քաղաքագիտորեն ձևակերպած` մեկուկես մարդու բացատրելու, բա չեք ասի, թե որքան ահարկու բաներ են կատարվում սույն երկրում է, երբ մեկ կուսակցության` մեկ մարդու ձեռն է հավաքվում այսքան փողը... Օ՜ֆ, էլի խառնեցի, որ պետությունում կա մոնոպոլիզացիա, ինչն անթույլատրելի է:
Ինչ է իրականում կատարվում ԲՀԿ-ի հետ:
Շատ պարզ:
Նո´ւյը: Խիյարը թարս է բուսնում:
ԲՀԿ-ում: Խոշորագույն ռեստավրացիայի տեսքով, պարոնայք:
Սերժ Ազատի Սարգսյանը չի ցանկանում, որ ԲՀԿ-ն Գագոյի տակից դուրս գա, կուսակցությունը պահում է նրա տակ: Իրենց հանդիպումն էդպիսին է եղել:
ԲՀԿ-ի պապան էլ փորձում է Գագոյին խելքի բերել: Օսկանյանով:
Նախ զգուշացնում է, հետո նրա տակից կհանի կուսակցությւոնը, որպեսզի 2017-ի խորհրդարանական, մաքսիմում 2018-ի նախագահական ընտրություներին, եթե Սերժը չհասկանա, որ իրենք ղարաբաղցիներ են և իշխանությունը չտա իրեն, ապա ընդդիմադիր դաշտը արդեն իսկ «բրոնյա արած» Քոչարյանն այն կվերցնի անձամբ:
Միակտղամարդաբար (էդ ժամանակ քանի՞ տարեկան կլինի նա, վաթսունչո՞րս, դե համարյա վաթսունութ, էլի, ոչինչ, որ մի քիչ խառնում եմ):
Եվ ուրեմն, Կոլյայիչը պատժում է իմ թանկագին Օսկանյանին, ով, իրենից առաջ ընկնելով, ասում է`ընդդիմադիր դառնալ տենք, Կոլյայիչ:
-Ի՞նչ,- ասում է Կոլյայիչս (Կոյլայիչ, Դուք ինձ արդեն դուր եք գալիս, ՖԲ-ում չկա՞ք, Ձեզ էլ «դրույզյա» տամ):- Ինքստիքյան: Հրես կիմանաս` ինչ է նշանակում ընդդիմադիր:
Թե չէ, էս Կոլյայիչի թափը չէ, մեկուկես հոգանոց միտինգը: Մտքին դներ, ինձ էլ կտաներ միտինգ, «դրուզյա» ենք, չէ՞:
Նշանակում է` ինքն էլ իր հերթին է բան հասկացնում Օսկանյանին: ԲՀԿ-ն ինքնալիկվիդացվում է` մի ուրիշ ձև` այս մաստեր-կլասների արդյունքում:
Տխուր է, բայց փաստ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հ.Գ.ԲՀԿ ջան, աչքիս վայ թե մնալու ես իմ հույսին:

Դիտվել է՝ 3936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ